211652_close_icon
views-count5281 դիտում article-date 14:41 16-07-2017

Վախճանվել է դերասան Վլադիմիր Տոլոկոննիկովը՝ «Շան սիրտը» ֆիլմում Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի դերակատարարը

75 տարեկանում կյանքից հեռացել է ղազախ դերասան Վլադիմիր Տոլոկոննիկովը: Նա մահացել է հուլիսի 15-ին Մոսկվայում: Այս մասին հաղորդել են դերասանի ընտանիքի ընկերները: «Նախօրեին նա լավ էր զգում: Նկարահանվում էր «СуперБобровы 2» ֆիլմում: Իսկ շաբաթ երեկոյան անսպասելիորեն վախճանվեց»,- նշել է Ինտերֆաքսի զրուցակիցը: Վլադիմիր Տոլոկոննիկովը թատրոնի եւ կինոյի ղազախ դերասան է, առավել հայտնի Վլադիմիր Բորտկոյի «Շան սիրտը» ֆիլմում Պոլիգրաֆ Շարիկովի դերով:

Նմանատիպ նյութեր