Փրկարարները վատառողջ բնակչին ավտոմեքենայից բարձրացրել են բնակարան
Հուլիսի 15-ին, ժամը 19:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1931 թ. ծնված Լ. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: