Ուոկերը դարձավ պատմության ամենթանկ անգլիացի ֆուտբոլիստը
«Տոտենհեմի» պաշտպան Կայլ Ուոքերը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Տրանսֆերն արժեցավ 50 մլն ֆունտ:
Այդպիսով, Ուոքերի տրանսֆերը գերազանցեց Ռահիմ Ստերլինգի ռեկորդը (որը 2015-ին 49 մլն ֆունտի դիմաց «Լիվերպուլից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» և դարձավ պատմության մեջ ամենաթանկ անգլիացի ֆուտբոլիստը:
Բացի այդ, Ուոքերը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենթանկ պաշտպանը՝ գերազանցելով բրազիլացի Դավիդ Լուիզի ռեկորդը, որը 2014-ին «Չելսիից» տեղափոխվեց ՊՍԺ:


