«Պորտուի» ֆուտբոլիստը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ավագը
«Պորտուի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը այսօր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Մաքաբիի» հետ խաղում խաղադաշտ մտավ թիմի ավագի թևկապով:
Այդպիսով, Նևեշը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ավագը՝ 18 տարեկան և 221 օրեկան:
Նախկին ռեկորդը պատկանում էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակնիֆեևին, որը 2006թ. Չեմպիոնների լիգայում ավագի թևկապով խաղացել է 20 տարեկան և 227 օրեկան ցուցանիշով: