211652_close_icon

Պերուի նախկին երկու նախագահները բանտարկված են նույն բանտում

views-count4364 դիտում article-date 15:09 15-07-2017
Պերուի նախկին նախագահ Օլյանտա Ումալան, ով կնոջ հետ միասին դատապարտվել էր մեկ ու կես տարվա ազատազրկման, պատիժը կկրի Diros բանտում, որտեղ ազատազրկման մեջ է գտնվում Պերուի ևս մեկ նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նախօրեին նախկին նախագահը և իր կինը ուրբաթ գիշեր անց են կացրել մայրաքաղաք Լիմայի արդարադատության շենքի բանտախցում՝ դատարանի որոշումից անմիջապես հետո: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նախագահ Ումալան (պաշտոնավարել է մինչև 2016 թվականի հուլիսը) վենեսուելական իշխանությունների կողմից գումարներ է ստացել: 2015 թվականին Պերուի արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է հետաքննել նախկին նախագահ Ումալայի կնոջ՝ Նադին Էրեդիայի գործունեությունը՝ կասկածելով նրան երկրի ֆինանսական միջոցների լվացման մեջ: Խոսքը գնում է այն հումարների մասին, որոնց միջոցով էլ ֆինանսավորվել էր նախագահ Ումալայի նախընտրական քարոզարշավը:

Նմանատիպ նյութեր