Թուրքայում բանտարկված հայ մտավորականը բանտում քնում է բետոնածածկ հատակի վրա
Թուրքայում սույն թվականի հունվարին 2 տարվա ազատազրկման դատապարտված պոլսահայ անվանի լեզվաբան, լրագրող Սևան Նիշանյանին մեկ շաբաթ առաջ տեղափոխել էին Իզմիրում գտնվող խստացված ռեժիմով փակ գաղութ, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=428]Ermenihaber.am[/url] կայքը:
Լուրեր են շրջանառվում այն մասին, որ բանտախցում մահճակալ չլինելու պատճառով Նիշանյանը ստիպված գիշերները քնում է բետոնածածկ հատակի վրա: Հայ մտավորականի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կոմիտեն, որի կազմում ընդգրկված են բազմաթիվ գրողներ, լրագրողներ, արվեստագետներ, իրավապաշտպաններ, պատրաստվում է այդ հարցը բարձրաձայնել միջազգային հանրության առաջ, քանի որ Նիշանյանի նկատմամբ կիրառվող «բետոնե անկողին» մեթոդը անձին տանջանիք ենթարկելու բացահայտ դրսևորում է: Ս. Նիշանյանին անգամ լոգանք ընդունելու հնարավորություն չեն տալիս:
«Նեսին» հիմնադրամի տնօրեն Ալի Նեսինի մեկնաբանմամբ` պոլսահայ մտավորականին տեղափոխել են այլ բանտ, քանի որ նա բացահայտել էր բանտապահի կողմից իր կրեդիտ քարտը գողանալու փաստը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=428]այստեղ[/url]: