Ո՞վ կլինի այս ապրիլի 23-ին Հանրապետության Հրապարակում․ նույն ոգևորված «էլիտան», նույն «խաբված» հոգևորականը, նույն ֆեյսբուքչիստները, ովքեր իրականում հայ լինելու ու Հայաստանում ապրելու մեր իրավունքն են մերժում․ քաղաքագետ
Վերջին օրերին մտքով շատ եմ վերադառնում 2015 թվական։ Ավելի ճիշտ՝ 2015-ի ապրիլ։ Ապրիլի 23։ Մտածում եմ՝ ամեն ինչ այդ օրը սկսվեց։ Հանրապետության Հրապարակում 2015-ի ապրիլի 23-ին «հոգիներ էին արթնացնում»։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Երևանի սրտում զանգվածային փսիխոզ էր։ Այդ օրն առաջին անգամ ես տեսա մեր ժողովրդի այն շերտը, որի գոյության մասին չէի էլ կասկածում։ Հեյ ջան ղափամա, համով-հոտով ղափամա… Մինչ այս պահը հնչում է ականջներիս մեջ։ …Աման Թելո, Թելո ջան, Թելո… Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ես չգիտեմ՝ ինչպես դա հնարավոր դարձավ 2015-ի ապրիլի 23-ին։ Ես չգիտեմ՝ ինչպես եղավ 2018-ի ապրիլի 23-ը։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ կլինի այս ապրիլի 23-ին։ Ես միայն գիտեմ, որ 2015-ի ապրիլի 23-ին Հանրապետության Հրապարակում իմ իմացած հայ ժողովուրդը չէր։ Ոչ էլ 2018-ի ապրիլի 23-ին։
Իսկ ո՞վ կլինի այս ապրիլի 23-ին Հանրապետության Հրապարակում։ Վերջին օրերի լրահոսն եմ նայում՝ հուսադրող ոչինչ չեմ տեսնում։ Նիկոլիզմի նույն շքերթն է։ Միայն «դմփ-դմփ-հու»-ն է պակասում։ Թե չէ մնացածը նույնն է… Նույն փսիխոզը, նույն ոգևորված «էլիտան», նույն «խաբված» հոգևորականը, նույն ֆեյսբուքչիստները, նույն դավերը, նույն ավերը… Ու նորից մեծամասնությունը Սերժ է մերժում։ Ավելի ճիշտ՝ իրենք են մտածում, թե Սերժ են մերժում։
Իրականում՝ մեր երկիրն են մերժում, Արցախն են մերժում և ընդհանրապես՝ հայ լինելու ու Հայաստանում ապրելու մեր իրավունքն են մերժում»,- գրել է նա։