8203 դիտում
13:49 15-07-2017
Կայացել է «Սևանա լիճ» միջազգային շախմատային մրցաշարի առաջին տուրը
Սևանա լճի ափին մեկնարկած «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարում կայացան առաջին տուրի հանդիպումները:
Բոլոր հանդիպումներն ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարի ամենաերիտասարդ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակի հասավ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի նկատմամբ: Առաջին տուրը հաջող չստացվեց Հայաստանի մյուս պատվիրակների համար. Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Մարտին Կրավցիվին, Մանուէլ Պետրոսյանը՝ Թամիր Նաբաթիին, իսկ Իգոր Կովալենկոն առավելության հասավ Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Բոլոր պարտիաներում հաղթանակներ տոնեցին սպիտակներով հանդես եկող շախմատիստները:
Երկրորդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Պետրոսյան-Տեր-Սահակյան, Հարությունյան-Կրավցիվ, Բասսեմ-Մարտիրոսյան, Գաբուզյան-Շվարց, Նաբաթի-Կովալենկո:
Նմանատիպ նյութեր
2425 դիտում
19:12 20-02-2019
Աէրոֆլոտ Օփեն մրցաշարի առաջին տուրը չեղարկվել է կեղծ ահազանգի պատճառով. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
4500 դիտում
23:31 27-01-2015
Հայտնի են Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների շախմատային 1-ին մրցաշարի հաղթողները
Այս բաժնից
1423 դիտում
11:38 29-04-2024
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից. ArmSport.am
1516 դիտում
23:14 28-04-2024
Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներին
1153 դիտում
22:12 28-04-2024
Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում