5-րդ սերիայի BMW ավտոմեքենաները կհամալրվեն Skype-ով
Բավարական կոնցեռնի 5-րդ սերիայի BMW ավտոմեքենաների վարորդների համար հասանելի կլինի Skype հավելվածը:
Այսուհետ Microsoft-ի և ավտոարտադրողի համագործակցության շնորհիվ վարորդները կարող են մասնակցել գործնական հանդիպումներին անմիջապես մեքենայի միջից՝ Skype for Business-ի օգնությամբ:
Հավելվածը կհայտնվի Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում, իսկ ավելի ուշ նաև այլ երկրներում: