1606 դիտում
15:50 21-03-2014
ՊԵԿ թափուր աշխատատեղերն այսուհետ կհամալրվեն էլեկտրոնային մրցույթով
ՊԵԿ-ում շարունակվում են կադրային բարեփոխումները: Համակարգը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով պարբերաբար մրցույթներ են անցկացվում, որոնց արդյունքում ընտրվում են մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, համակարգչային հմտություններով և վերլուծական կարողություններով օժտված կադրեր:
Թափուր պաշտոնները համալրելու համար մարտի 21-ին անցկացվել է հերթական մրցույթը, որի կարգը տարբերվել է նախորդներից. առաջին անգամ ՊԵԿ համակարգում մրցույթի թեստավորման փուլն անց է կացվել էլեկտրոնային եղանակով, ինչը մի շարք առավելություններ ունի փաստաթղթային թեստավորման նկատմամբ: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքերով, մրցույթի որակապես նոր փուլ է մեկնարկել. «Համակարգը ինքն է ամբողջությամբ ձևավորում տվյալ պաշտոնի գործառույթի համար նախատեսված հարցաշարը: Յուրաքանչյուր մասնակից, ավարտելով աշխատանքն, էկրանին միանգամից տեսնում է, թե ինչ գնահատական է ստացել և անցել է արդյոք մրցույթը, թե ոչ»:
Փաստաթղթային թեստավորման ժամանակ ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում պատասխանը համարվում էր սխալ, իսկ էլեկտրոնային թեստավորվան ժամանակ մասնակիցը, նախքան թեստավորման ավարտը, հնարավորություն ունի անսահմանափակ քանակությամբ փոխել պատասխանները: Բացի այդ, նոր կարգով թեստավորման առաջադրանքների ստուգումը, ամփոփումը, գնահատումը և միավորների հաշվարկն էլեկտրոնային համակարգն իրականացնում է ավտոմատացված եղանակով: Մյուս նորույթն այն է, որ մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվում է հարցատոմսերով, գնահատումն իրականացվումը է 2 բալանոց համակարգով և դրված է հարցազրույցի փուլի անցողիկ շեմ՝ 75%, ի տարբերություն նախկին ընթացակարգի: Մրցույթի մասնակիցների համար նոր ընթացակարգը երաշխավորվում է թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիություն՝ ապահովելով մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` օբյեկտիվ ու անաչառ գնահատական:
Ըստ Վախթանգ Միրումյանի, հարկային և մաքսային ծառայողների ատեստավորումը նույնպես անցկացվելու է նոր կագով: 12 թափուր աշխատատեղերի համար ընդունվել է մրցույթի մասնակցության 166 դիմում: Հանձնաժողովը թույլատրել է մասնակցել 159 դիմողի՝ 7 դիմողների տվյալների` մրցույթի պահանջներին չհամապատասխանելու պատճառով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
16:06 06-04-2023
Պարեկային ծառայության թափուր մնացած տեղերը կհամալրվեն բացառապես կանանցով. Փաշինյան
1423 դիտում
15:55 09-08-2021
Էլեկտրոնային եղանակով ծանուցումն այսուհետ կիրականացվի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով. ՊԵԿ
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը