211652_close_icon
views-count8133 դիտում article-date 10:35 14-07-2017

Պետական համակարգում առաջնահերթությունը տրվում է ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած կառավարությունն իր ծրագրում խոստացել է «խելացի» կառավարում իրականացնել, այնուամենայնիվ շարունակվում են արատավոր բարքերը, երբ պետական կառավարման համակարգում առաջնահերթությունը տրվում է ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին: Արդյունքում օրինակ իրավաբանը կարող է աշխատել երկրաբան, կամ ոստիկանը՝ էկոլոգ: Զավեշտալին այն է, որ այս իրավիճակը միանգամայն «օրինական» է, քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքն էլ չի պարտադրում, որ վերոնշյալ գերատեսչություններում համապատասխան մասնագետներ աշխատեն: Օրենքի 10-րդ հոդվածով, որը սահմանում է քաղծառայության պաշտոնի անձնագիրը, հետևյալ պահանջներն է առաջ քաշում. քաղծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը ընդգրկում են բարձրագույն կրթություն, առնվազն 2 կամ 5 տարվա քաղաքացիական ծառայության ստաժ, կամ վերջին 5 տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում երկու տարվա աշխատանքային ստաժ և վերջ: Ու ոչ մի խոսք մասնագիտական կրթության մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր