«Այաքսի» ֆուտբոլիստի վիճակը ծայրահեղ ծանր է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Այաքսի» կիսապաշտպան Աբդելհակ Նուրին, որը նախորդ շաբաթ ընկերական խաղի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, շարունակում է մնալ հիվանդանոցում:
Ֆուտբոլիստի մոտ գլխուղեղի լուրջ և անդառնալի վնասվածքներ են հայտնաբերվել:
20-ամյա Նուրին գիտակցությունը կորցրել էր «Վերդերի» հետ խաղում: Ինչպես նախապես հայտնել էին բժիշկները, նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին առաջացել: Հիվանդանոցում նրան արհեստական կոմայի մեջ էին դրել:
Նուրին 45 խաղ էր անցկացրել «Այաքսի» երիտասարդական թիմում՝ դառնալով 11 գոլի հեղինակ: Թիմի հիմնական կազմում անցկացրել է 9 խաղ: