Մատիչը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ապագան մշուշոտ է մնում: Սերբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ նրան հրավիրում է Ժոզե Մոուրինյոն:
Այժմ Մատիչը մնացած թիմից առանձին է մարզվում: «Չելսիի» բոլոր խաղացողները վստահ են, որ Մատիչը շուտով կհեռանա:
Լոնդոնցիները ցանկանում են իրենց հենակետային կիսապաշտպանին պահել, սակայն նոր պայմանագրի շուրջ անարդյունք բանակցություններից հետո, որոնք տևեցին 1,5 տարի, որոշել են նրան վաճառել: Մատիչի տրանսֆերից «Չելսին» մտադիր է ստանալ 40 մլն եվրո:
Մատիչի տեղափոխության համար միակ խնդիրը մանկունյանցիների կողմից Ռոմելու Լուկակուին մեծ գումար ձեռք բերելն էր, որի արդյունքում ֆինանսական ճեղքվածք է առաջացել: