Մատիչը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերի մասին:
Սերբ Ֆուտբոլիստի հետ կնքվել է «3+1» սխեմայով պայմանագիր: Մատիչը մանկունյանցիների կազմում հանդես կգա 31-րդ համարի ներքո:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 40 մլն ֆունտ և ևս 5 մլն՝ պարգևավճարների տեսքով: