211652_close_icon
views-count10727 դիտում article-date 17:52 13-07-2017

Վանաշենն ունեցավ նոր ջրագիծ

Խնդրի նախապատմությունն այսպիսին է: «Գառնի-Արարատի ՈԿՖ» մայրուղային ջրատարից ջուր էին ստանում առանձին-առանձին Արարատի մարզի Վանաշեն համայնքը՝ «Վանաշեն» օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/, եւ Արարատ գյուղն ու մի շարք այլ համայնքներ՝ Սիսավանի մոտ գտնվող «Արարատ» օրվա կարգավորիչ ջրամբարից: Ընդ որում, «Վանաշեն» ՕԿՋ-ն վաղուց արդեն խիստ վթարային էր, օրական այստեղ կորչում էր 100-120 խոր. մետր ջուր՝ այս գյուղի համար շատ մեծ քանակ: Ջրամբարը հնարավոր չէր լինում ջրով լցնել: Տուժում ու դժգոհում էր սպառողը: Ավելին, ՕԿՋ-ից գյուղին ջուր մատակարարող մոտ 3կմ երկարությամբ 150մմ տրամագիծ ունեցող խողովակաշարն էլ էր վթարային, ինչը վայրկյանում եւս մոտ 10 լիտր ջրի կորստի էր հանգեցնում: Մի խոսքով, դժվար էր գյուղը կայուն ջրով ապահովել: Մինչդեռ լուծումը բառացիորեն հարեւանությամբ էր: Ինչպես ցույց էին տվել Վեոլիա Ջրի մասնագետների հաշվարկները, «Արարատ» ՕԿՋ-ն, որ շատ ավելի մեծ տարողություն ուներ, կարող էր ջուր ամբարել նաեւ Վանաշենի համար: Միայն հարկավոր էր այս ջրամբարից դեպի Արարատ գյուղ ձգվող խոշոր խողովակաշարի վրա՝ Վանաշենին անմիջական հարեւանությամբ կառուցել նոր դիտահոր, համապատասխան բաշխիչ հանգույցով, տեղադրել 200մմ տրամագծով փական, ու այստեղից 110մմ տրամագծով թվով 2 ջրագծերով նշված խողովակաշարը միացնել Վանաշենի բաշխիչ ցանցին: Ինչը եւ օրերս իրականացրեց ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ» տեղամասը: [img]http://shamshyan.com/ups/images/0304102001499950939729834.png[/img] Արդյունքում, շահագործումից հանվեցին վթարված ջրամբարն ու ջրագիծը, վերացավ ջրի կորուստը, ջրամատակարարումը, նաեւ դրա շնորհիվ, կայունացավ՝ ի շահ սպառողի, դե իսկ ջրմուղագործերն էլ ազատվեցին Վանաշենին ամենօրյա ջուր հասցնելու հոգսերից: [b] Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր