1345 դիտում
19:04 29-05-2014
Սարկավագի փողոցում նոր ջրագիծ է «ներսրսկվում»
Հին թաղամաս համարվող Քանաքեռում ջրամատակարարման ցանցը տասնամյակների պատմություն ունի: Ասել է թե խողովակները հին են ու մաշված, ինչի տրամաբանական հետևանքն է բնակիչների բողոքը թերի ջրամատակարարումից: Իսկ ջուրը քիչ է, ըստ Երևան Ջուր ՓԲԸ Արևմուտք շահագործման տնօրեն Արամ Սահակյանի, զգալի հոսակորուստների պատճառով: Ջուրը գնում է հին խողովակով, սակայն տեղ չի հասնում: Այստեղից էլ ժամանակացույցի խախտումները, որը կենցաղային անհարմարություններ է պատճառում բնակիչներին: Վիճակը ավելի սրվում է այս շոգ օրերին, ջրի սպառման ծավալների կտրուկ աճի հետ կապված: Սակայն ներկայումս եկել է հինը մոռանալու, ամեն ինչ անցյալում թողնելու պահը:
Հաշվի առնելով, որ Սարկավագի փողոցը ընդգրկված է Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնանորոգվող փողոցների ցուցակում, Երևան Ջուր ՓԲԸ-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաշխիչ ցանցում ընթացիկ տարում նախատեսված աշխատանքները առաջնահերթության կարգով սկսեց այս փողոցից: Որոշվել է կառուցել նոր ջրատար, որը կբացառի հոսակորուստները և դրա շնորհիվ թաղամասում կապահովվի կայուն և պահանջվող ճնշմամբ ջրամատակարարում: Ընդ որում, ծրագրի շինարարական մասն իրականացնում են Արևմուտք շահագործման տնօրինության Զեյթուն տեղամասի մասնագետները, իսկ մոնտաժման մասը՝ Վիտազ ՍՊԸ-ն: Աշխատանքները, որոնց մեկնարկը տրվեց մայիսի 29-ին առավոտյան ժամը 10-ին, բնակիչներին վաղօրոք, 2 օր առաջ, ինչպես և պահանջվում է գործող օրենսդրությամբ, իրազեկելուց հետո, չնայած զգալի ծավալին, նախատեսվում է ավարտել 36-ժամվա ընթացքում:
Արդեն կեսօրին Սարկավագի 12-րդ և 13-րդ փողոցների միջև հատվածում երեք փոքրիկ շինհրապարակ էր ձևավորվել, որի մի մասում քանդման աշխատանքներ էին կատարվում, մյուս մասում հին ջրատարն էր բացվում, իսկ երրորդում` խողովակների մոնտաժումն էր ընթանում: Ինչպես նշեց Արամ Սահակյանը, նոր ջրատարը լինելու է պլաստմասսե, որի գործածությունը համակարգում ավելի ու ավելի լայն տարածում է ստանում: Նախատեսվում է հին, մաշված բայց ավելի մեծ տրամագծով մետաղե խողովակի մեջ «ներսրսկել» 315 մմ և 110 մմ տրամագծով 270-ական մետր երկարություն ունեցող պոլիէթիլենե 2 խողովակ: Այս տեխնոլոգիայի շնորհիվ չի քանդվի փողոցի ասֆալտե ծածկույթը, ինչը նվազեցնում է ծրագրի արժեքը, և չի խաթարվի տրանսպորտի երթևեկությունը: Բացի դրանից, պլաստմասսան, ի տարբերություն մետաղի, ավելի երկարակյաց է և դիմանում է ավելի բարձր ջրի ճնշման: Իսկ խրամուղու համապատասխան խորությունն ու հին խողովակի մետաղե պատյանը պլաստմասսան հուսալի պաշտպանում են արտաքին մեխանիկական ազդեցությունից:
Սակայն ջրագծի կառուցումով աշխատանքները թաղամասում չեն վերջանա: Շինարարության ավարտից ու ջրամատակարարման վերականգնումից հետո Սարկավագի փողոցում կսկսվեն նոր դիտահորերի ու փականային հանգույցների կառուցումը, որը թույլ կտա զգալիորեն բարձրացնել տեղի բաշխիչ ցանցի կառավարելիության մակարդակը:
[i] «Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
22:14 28-12-2022
Երթևեկության փոփոխություն Սարկավագի-Հասրաթյան և Սարկավագի-Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկներում
1170 դիտում
14:43 14-11-2014
Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել Զաքարիա Սարկավագի փողոցը. ֆոտոշարք
Այս բաժնից
577 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
571 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
445 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել