6110 դիտում
14:37 15-03-2017
Սևանում «ներարկմամբ» կառուցվեց նոր ջրագիծ. տարիներով բնակիչների կրած անհարմարությունը փոխհատուցվեց բարելավված ջրամատակարարմամբ
Օրերս ՙՎեոլիա Ջուր՚ ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց Սևան քաղաքի մի որոշ հատվածի ջրամատակարարման 36 ժամով դադարեցման մասին: Պատճառը Նաիրյան և Էներգետիկ փողոցների ու հարեւան տարածքների սպառողների ջրամատակարարման բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքներն էին:
Խնդիրն այն է, որ տարածքը սնուցող 300մմ տրամագծով թուջե ջրագիծը տարիների ընթացքում դարձել էր վթարային: Դրա հետևանքով խողովակից արտահոսում էր վայրկյանում 12-15 լիտր, ինչն էլ կազմում էր ընդհանուր ջրաքանակի մոտ 30-35%: Դա էլ, բնականաբար, ազդում էր բնակավայրի առանց այդ էլ ոչ բարվոք ջրամատակարարման վրա:
Ելնելով ստեղծված իրավիճակից` ընկերության ՙԱրևելք՚ շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասի մասնագետները ձեռնամուխ եղան խնդրի արմատական լուծմանը: Հին, ֆիզիկապես մաշված թուջե ջրագծի մեջ «ներարկվեց» ավելի փոքր տրամաչափի՝ 160մմ պոլիէթիլենե խողովակ, որին կարճ ժամկետում միացան բոլոր բաժանորդները: Արդյունքում մի քանի ժամով ավելացավ տարածքի սպառողների ջրամատակարարումը` նաեւ դառնալով է՜լ ավելի հուսալի ու բավարար ճնշումով:
Իրավիճակի դրական փոփոխությունն անմիջապես նկատվեց ու համապատասխան կերպով գնահատվեց սեւանցիների կողմից: Նրանք արդեն համոզվեցին են` անհարմարությունները մնացին անցյալում, կնշանակի՝ նոր Օպերատորի խոսքը գործից չի տարբերվում:
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1573 դիտում
16:49 21-04-2015
Ապրիլը՝ բարելավված ջրամատակարարմամբ. ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ գործունեության արդյունքները 2015թ. մարտին
5041 դիտում
14:52 18-07-2017
Վերացավ «շահերի բախումը». կառուցվեց նոր ջրագիծ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1822 դիտում
14:45 24-08-2016
Շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված բնակիչների թիվն աճել է 10 տոկոսով. «Երևան Ջուր» ՍՊԸ
Այս բաժնից
1465 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
880 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին