14243 դիտում
09:51 13-07-2017
Դպրոցը քանդում են ու տեղը հյուրանոց կառուցում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչ-որ պաշտոնյայի ուղեղի փայլատակման արդյունքում, շախմատային մի քանի գործողություններից հետո, քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցը «սուսուփուս» դարձավ ինչ-որ օլիգարխի էլիտար հյուրանոց:
Խոսքը Երևանի Զաքյան փողոցում գտնվող Ասքանազ Մռավյանի անվան նախկին թիվ 25 դպրոցի մասին է, որը դեռ 2012-ին դադարեցրեց իր գործունեությունը, և կառավարության թեթև ձեռքով տրամադրվեց ՀՀ փաստաբանների պալատին, որտեղ պետք է «տեղավորվեին» նաև Փաստաբանների դպրոցն ու հանրային պաշտպանի գրասենյակը:
Դեռևս ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի նիստում որոշվել էր. «Երևան քաղաքի Զաքյան փողոցի N2 հասցեում գտնվող վթարային վիճակում գտնվող շենքն ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Շենքի առաջին հարկը և նկուղը սեփականության իրավունքով կտրամադրվեն շինարարական կազմակերպությանը որպես նշված շինության հիմնանորոգման փոխհատուցում։ Որոշման համաձայն շենքն ամբողջությամբ կնորոգվի առանց պետբյուջեի լրացուցիչ ծախսի, դրա երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում կտեղակայվեն ՀՀ փաստաբանների պալատը, հանրային պաշտպանի գրասենյակը, ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցը»։
Շինարարություն իրականացնողն էլ ինչ-որ «Գոհարիկ» ՍՊԸ էր: Միով բանիվ, այսօր 2017 թվականն է, Մռավյանի դպրոցի տեղում վեր է խոյացել «Ցենտրալ» էլիտար հյուրանոցը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8048 դիտում
08:58 07-02-2018
ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը Երևանի կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցում. «Հայկական ժամանակ»
2666 դիտում
20:27 20-03-2015
Նոր Նորքի թիվ 135 հիմնական դպրոցը եւ Վահագնաձորի դպրոցը համագործակցում են
Այս բաժնից
1822 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2005 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»