56781 դիտում
16:30 28-05-2023
Լարված իրավիճակ Երևանի կենտրոնում․ բնակիչներն ասում են․ «Լեգենդար դերասանների կողմից խնամված խաղահրապարակը Տիգրան Ավինյանի գալուց հետո քրեական պատմություններով հայտնի անձը ավիրեց և այնտեղ կառուցում է հյուրանոց»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչար 13, 17, 19-ը բազմաբնակարանային շենքերի բնակիչները փորձում են հասկանալ, թե ինչը ստիպեց Երևանի քաղաքապետի տեղակալ, առաջիկա Երևանի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին բնակիչներին խոստում տալ, որը մի քանի ժամվա ընթացքում դրժվեց։
Այսօր՝ մայիսի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշված շենքի, որն ավելի շատ հայտնի է որպես դերասանների շենք, բակում հավաքված բնակիչներն ասում էին․ «Այս շենքում այնպիսի մարդիկ են բնակվել, որ նրանց մասին մինչև այսօր հանրությունը խոսում է։ Սիրված ու ճանաչված, լեգենդար դերասաններ են այս շենքում ապրել, այդ թվում՝ Կարպ Խաչվանքյանը։
Դեռ խորհրդային տարիներին կային սիրուն խաղահրապարակ, կարուսելներ, լողավազան։ Ծառերի մասին էլ խոսք չկա։ Այնքան խիտ էին, որ ամառվա տապին պատսպարվում էինք ծառերի ստվերում։ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին անգամ աչքի լույսի նման պահել ենք տարածքը, որ ոչ մի ծառ ու թուփ չկտրվի։
Վերջերս իմացանք, որ հանրությանը հայտնի Նվեր Չախոյան անվամբ անձնավորությունը կամ իր մտերիմը այս հատվածում ինչ-որ հյուրանոցային համալիր է կառուցելու։ Բայց էն, որ ասում են՝ «ախորժակն ուտելիս է բացվում», լրիվ էդ մարդկանց է վերաբերվում։ Մի փոքրիկ հատված վերցրեցին ու մեզ խաբեցին, թե բարեկարգելու են բակը։ Բայց բարեկարգման անվան տակ ավիրել են։
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը եկավ ու մեզ խոստացավ, որ կպաշտպանի բնակիչների շահերը։ Բայց նրա գնալուց հետո շինարարներն ավելի ընդարձակեցին տարածքը։
Գուցե պարոն Ավինյանն ինչ-որ ակնկալիքներ ունի, որ դրա դեմը չի առնում, այն դեպքում, երբ այստեղ խոստացավ, որ առաջինը պաշտպանելու է բնակչի շահը ու հետևողական է լինելու, որպեսզի 1 միլիմետր անգամ այգու տարածքից չպակասի։ Բա պարոն Ավինյան, էդ որ եկաք, խոստումներ տվեցիք, գոնե Ձեր՝ տղամարդու տված խոստումը կատարեք։ Ձեր գնալուց հետո էնպես են ավիրել էդ սիրուն խաղահրապարակը, որ արդեն մտածում ենք, որ այն ավելի շատ դժգույն ու դժբախտ խաղահրապարակ էր։ Իսկ եթե Ձեզ մոլորեցրել են այդ հարցում, ապա Դուք կարող եք 1 րոպեում ապացուցեք, որ մեզ հասած տեղեկությունները շինարարության հետ կապված՝ ձեր գլխից թռել են։ Ու Դուք կարող եք կանխել, որպեսզի խաղահրապարակը չոչնչացվի։
Կարպ Խաչվանքյանը եթե խաղում էր «Պահանջվում է ստախոսը», ապա դա դեր էր։ Իսկ հիմա հայտնվել ենք խաբնվողի դերում։ Ու եթե Դուք, Ձեզ համարում եք Երևանը սիրող, երևանցու թասիբը պահող, իսկ մենք չենք կասկածում, ապա այս հարցը կարող եք գրչի մի հարվածով լուծել ի շահ բնակչի։
Մեզ հասած տեղեկություններով՝ հսկայական ծառերը, ասում են՝ «հանելու ենք, տեղը այլ ծառեր տնկենք»։ Տնաշեննե՛ր, եղածը պահե՛ք, նոր նորը ստեղծեք»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+