211652_close_icon
views-count81910 դիտում article-date 11:23 23-05-2018

Արտակարգ իրավիճակ Բուսաբանական այգում. տնկարանում 500-ից ավելի տնկիներ պոկել, տեղը կառուցում են զվարճանքի կենտրոն. ո՞ւր են նայում պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մայիսի 23-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր հայտնում են, որ արդեն մի քանի օր է՝ բուսաբանական այգու վարչական տարածքում գտնվող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտ. Հայաստանի անտառային տեսակների տնկարանում ինչ-որ անձինք տնկված բազմաթիվ ծառեր հանել են և տեղը փորձում են կառուցեն հարսանյաց սրահ։ Այս պահին նշված վայրի մի հսկայական տարածք արդեն տեղադրվել են երկաթե կոնստրուկցիաներ։ Նշված տարածքը պահպանվում է պետության կողմից և համարվում է հատուկ կարևորագույն տարածք, որտեղ դեռ սովետական տարիներից արգելվում էր շենք-շինությունների, անգամ թիթեղյա տաղավար տեղադրելը, մինչդեռ, չգիտես ում հրահանգով ու հովանավորությամբ, մարդիկ տնկարանը վերածում են զվարճանքի վայրի։ Ահազանգողներն ասում էին նաև, որ զարմանում են, թե ինչու Գիտությունների ազգային ակադեմիան խնդրի վերաբերյալ չի բարձրաձայնում կամ չի փորձում կանխել կատարվածը։ Տնկարանում եղել է 500-ից ավելի տնկիներ, ու հիմա դրանց փոխարեն երկաթե կոնստրուկցիաներն են պառկած։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու պատկան մարմինների տեսակետը խնդրի վերաբերյալ։ *** [color=#CC0000]Հրապարակումից ժամեր անց SHAMSHYAN.com է զանգահարել մի տղամարդ, ով ներկայացավ, որ ինքն աշխատում է բուսաբանական այգում՝ որպես փոխնտօրեն և իր զարմանքը հայտնեց, որ նման նյութ է հրապարակվել։ Նա հերքում էր նաև այն փաստը, որ տնկարանում 500 հատ տնկի է հանվել՝ ասելով, որ տնկիներ չի հանվել, այլ տնկվել է։ Իսկ տնկարանում տեղադրված երկաթե կոնստրուկցիաների վերաբերյալ էլ հայտնեց, որ դա ժամանակավոր է. մի քանի ամիս հետո ապամոնտաժվելու է։[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր