211652_close_icon

Արցախում զոհված Վազգեն Պողոսյանն այսօր կդառնար 20 տարեկան. «Հայկական ժամանակ»

views-count14010 դիտում article-date 10:21 12-07-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանը Վայոց ձորի Հորբատեղ գյուղի բնակիչ էր, սոցիալապես անապահով ընտանիքից: Մեր զրույցում ասել է Հորբատեղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը։ Վերջինս հայտնել է, որ Վազգենի երկու քույրերը ամուսնացած են, իսկ եղբայրը մահացել է 16 տարեկանում ընկերների կողմից զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: «Վազգենի ծնողները առողջական շատ լուրջ խնդիրներ ունեն, հաշմանդամություն ունեն, չեն կարողանում քայլել: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում»,- ասել է գյուղապետը: Վազգեն Պողոսյանը սովորում էր փայտամշակման դպրոցում. «Խելացի ազնիվ երիտասարդ էր: Վաղը կդառնար 20 տարեկան»,- պատմեց Սանդրոսյանը: Խոսելով դեպքի մասին, գյուղապետն ասաց, որ Վազգեն Պողոսյանը զոհվել դիպուկահարի արձակած կրակոցից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր