211652_close_icon
views-count4900 դիտում article-date 00:05 05-03-2014

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 55 տարեկան. ինչո՞ւ են նրա ծննդյան օրը ԵԿՄ-ականները նշում թարխունով, ձվով եւ գինիով

Այսօր` մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան: ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ականների հետ Սպարապետի ծնունդը նշում է ավանդաբար: Ավելին` ԵԿՄ օրացույցով այն տոնական օր է համարվում: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի խորհրդատու Վարդան Վարդանյանն ասաց, որ ԵԿՄ վարչության շենքում կա Սպարապետի կիսանդրին, որի առաջ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը վաղ առավոտյան ծաղիկներ է դնում: Իսկ այդ պահին ամբողջ հանրապետության ԵԿՄ տարածքային տարբեր բաժանմունքներում ծաղիկներ, ծաղկեպսակներ են դրվում Սպարապետի արձանի, կիսանդրու առջև, այնուհետեւ շարժվում են Արարատ` Վազգեն Սարգսյանի հայրական օջախ՝ տեղում շնորհավորելու Սպարապետի ծննդյան օրը: Այցելում են նաեւ տան հարեւանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղից էլ՝ Եռաբլուր, որտեղ մեծ տոնական միջոցառում է անցկացվում: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հրամանով Մարտի 5-ը հայտարարված է նաեւ պատանի ԵԿՄ-ականների երդմնակալության օր: Երդմնակալությունից հետո ԵԿՄ վարչության շենքում անցկացվում է տոնական միջոցառում: «Շատ համեստ` խաշած ձվով, թարխունով գարնանային տոնակատարություն է կազմակերպվում: Վազգենի ծնունդն էլ ենք վազգենավար« նշում»,-ասաց Վարդան Վարդանյանը: Ի դեպ, Մարտի մեկին եւս նման միջոցառում է կազմակերպվում Աշտարակի ձորում, որը Վազգեն Սարգսյանի հիմք դրած ավանդույթի շարունակությունն է: Վազգեն Սարգսյանը ամեն տարի նման կերպ է գարնան գալուստը կազմակերպել: Ինչո՞ւ հենց թարխունով եւ ձվով, ասաց, թե թարխունը` կանչը գարնան խորհրդանիշն է, իսկ ձուն խորհրդանշում է նոր կյանքի սկզբնավորումը:

Նմանատիպ նյութեր