Դոնարուման մնաց «Միլանում»
«Միլանի»դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ակումբի հետ նոր պայմանագիր կնքեց մինչև 2021 թվականը: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 6 միլիոն եվրո:
Դարպասապահի եղբայրը՝ Անտոնիոն, նույնպես պայմանագիր է կնքել «Միլանի» հետ և տարեկան կստանա մեկ միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 18-ամյա դարպասապահի հրաժարագինը կկազմի 70 միլիոն եվրո: Սակայն եթե թիմը հանդես չգա Չեմպիոնների լիգայում, ապա այդ գումարը կկազմի 50 միլիոն եվրո:


