2729 դիտում
16:45 11-07-2017
Կառապանին ծեծելու փաստով հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
Հուլիսի 9-ին Գյումրու Վարդանանց հրապարակում կառապանի նկատմամբ ոստիկանի մասնակցությամբ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/11/1072228/]տեղի ունեցած ծեծի [/url]առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գ. Ս.-ն, ալկոհոլի ազդեցությամբ Գյումրու կենտրոնական հրապարակում կառապանից պահանջել է կառքը հանձնել իրեն: Ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանը ծեծի է ենթարկել կառապանին: Միջադեպին մասնակցել է նաև անցորդներից մեկը, ում ոստիկանը ևս հարվածներ է հասցրել:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին:
[b]ՀՀ դատախազություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան
1060 դիտում
16:38 12-01-2025
Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում լինեն հոմանիշներ․ Նիկոլ Փաշինյան
2266 դիտում
15:57 12-01-2025
Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան