3636 դիտում
18:00 08-11-2017
ՔԿՀ պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից կալանավորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:
Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանցից մեկը նույն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնում բացատրություն է տվել, որ 14.10.2017թ.-ին հիվանդասենյակներից մեկում ծեծի է ենթարկվել երեք դատապարտյալների կողմից: Դրանից անմիջապես հետո ներկայացել է ՔԿՀ-ի հերթապահ մաս և կատարվածի մասին հայտնել հիմնարկի պատասխանատու հերթապահին ու նրա օգնականին, սակայն վերջիններս որևէ գործողություն չեն ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված կարգով դեպքին ընթացք տալու ուղղությամբ:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` կալանավորի մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաներով:
Վերը նշված ենթադրյալ հանցագործությունների, այդ թվում` Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
301 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
901 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
493 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում