Դանի Ալվեսը «Բարսելոնայի» նախագահին մեղադրել է ստախոսության մեջ
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը կատալոնացիների նախագահ Ժոզեպ Բարտոմեուին մեղադրել է ստախոսության մեջ:
Բարտոմեուն մեկնաբանելով Ալվեսի հեռանալը թիմից 2015/16 մրցաշրջանից հետո, նշել էր, որ բրազիլացին հեռացել էր ոչ թե թիմի ղեկավարության հետ ունեցած խնդիրների ատճառով, այլ անձնական խնդիրներից ելնելով:
Ալվեսը այդ հարցազրույցը հրապարակել է իր թվիթերում՝ տակը գրելով. «սուտ»:
Նշենք, որ 34-ամյա Ալվեսը խզել է պայմանագիրը «Յուվենտուսի» և այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Mentira! https://t.co/gBQtjqUmtv
— Daniel Alves (@DaniAlvesD2) July 9, 2017