Դանի Ալվեսը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենատիտղոսակիր խաղացողը
ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենատիտղոսակիր խաղացողը:
Ֆրանսիական լիգայի գավաթի եզրափակիչում ՊՍԺ-ն 3:0 հաշվով հաղթե «Մոնակոյին» և այդ տիտղոսը 34-ամյա բրազիլացու կարիերայում դարձավ 36-րդը:
Այդ ցուցանիշով Ալվեսը դուրս եկավ մաքուր 1-ին տեղը՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզին և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Քենի Դալգլիշին, որոնք նվաճել են 35-ական տիտղոս:
Ակումբային մակարդակով Ալվեսը հաղթել է Իսպանիայի (6 անգամ) և Իտալիայի առաջնություններում (1), Իսպանիայի (5) և Իտալիայի (1) գավաթներում, Իսպանիայի (5) և Ֆրանսիայի (1) Սուպերգավաթներում, Ֆրանսիական Լիգայի գավաթը և բրազիլական Նորդեստեյի գավաթը, Չեմպիոնների լիգան (3), ՈւԵՖԱ-ի Գավաթը (2), ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը (4), աշխարհի ակումբային առաջնությունը (3):
Բրազիլիայի հավաքականի կազմում Ալվեսը հաղթել է Ամերիկայի Գավաթում և Կոնֆեդերացիաների գավաթում (2):