211652_close_icon
views-count3483 դիտում article-date 16:22 02-06-2016

«Բարսելոնան» հաստատեց. Դանի Ալվեսը հեռանում է թիմից

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը հայտնել է, որ պաշտպան Դանի Ալվեսը ամռանը կհեռանա թիմից: «Դանին որոշեց է հեռանալ, դա իր անձնական որոշումն է, որը մենք հարգում ենք: Այստեղ ավելացնելու ոչինչ չկա, նա նախօրոք զգուշացրել էր իր մտադրությունների մասին: Դա ֆանտաստիկ խաղացող է: Նախորդ ամռանը մենք կարողացանք նրա հետ պայմանագիրը երկարաձգել, քանի որ նոր խաղացողներ չէինք կարող գնել: Ակումբը բարդ դրության մեջ էր, և Դանին կարևոր դեր խաղաց: Նա միայն ասաց, որ կերկարաձգի պայմանագիրը մեկ տարով, իսկ հետո կհեռանա որպես ազտ գործակալ», ասել է Ֆերնանդեսը: Նշենք, որ Ալվեսը «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2008 թվականից, թիմի կազմում նվաճել է 23 տիտղոս:

Նմանատիպ նյութեր