Դանի Ալվեսը տեղափոխվում է «Յուվենտուս»
«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը այսօր առավոտյան բուժզննում է անցել` «Յուվենտուս» տեղափոխվելու համար:
Երեկ տրանսֆերային գործարքն իրականացնելու համար Բրազիլիայի հավաքականի պաշտպանը ժամանել էր Տուրին:
Ավելի վաղ Ալվեսը հայտարարել էր «Բարսելոնայից» հեռանալու մասին, որտեղ 8 տարի էր խաղացել:
«Բարսելոնայի» հետ Ալվեսը 23 տիտղոս է նվաճել, այդ թվում` 3 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը: