211652_close_icon
views-count29962 դիտում article-date 22:21 09-07-2017

Դարձյալ կրիմինալ միջադեպ Գյումրիում․ 35-ամյա տուժողի վիճակը ծանր է. «Առավոտ»

Ինչպես հայտնում է [url=http://www.aravot.am/2017/07/09/896526/]«Առավոտ»[/url] օրաթերթը` քիչ առաջ Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Ռեպինի փողոցի վրա գտնվող «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ դանակահարել են 1982 թվականին ծնված Ս․Հ-ին։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրա մոտ առկա է կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, հեմոպնեվմոթորաքս, տրավմատիկ շոկ։ Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ [color=#EF2929]Aravot.am[/color]-ին տեղեկացրեց, որ Գյումրու բժշկական կենտրոն կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է դիմել անձ, բժիշկների կողմից տրվել է տեղեկանք առ այն, որ նրա ունեցած վնասվածքը թափանցող է։

Նմանատիպ նյութեր