211652_close_icon
views-count23943 դիտում article-date 18:18 09-07-2017

Դանի Ալվեսը գաղտնի ամուսնացել է Իբիցայում

34-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը Իբիցայում գաղտնի ամուսնացել է իր ընտրյալի` իսպանացի մոդել Յոհանա Սանզի հետ: Ամուսնական լուսանկարները «Instagram»-ի «Story» բաժնում հրապարակել են 23-ամյա գեղեցկուհին, ինչպես նաև արարողությանը ներկա փոքրաթիվ հյուրերից մի քանիսը: Ալվեսը, որը «Յուվենտուսից» հեռանալուց հետո ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, դեռևս չի կողմնորոշվել ապագայի հարցում: Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», բայց այսօր հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն ևս կմիանա պաշտպանի համար մղվող պայքարին: Մոտ օրերս Ալվեսը պետք է բանակցություններ վարի փարիզյան ակումբի ղեկավարության հետ: Հիշեցնենք` 2016/17 մրցաշրջանում Ալվեսը «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում 32 հանդիպման է մասնակցել` դառնալով 6 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր