31863 դիտում
14:18 09-07-2017
Շփման գծում հուլիսի 7-ին վիրավորում ստացած 3 զինծառայողների առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա. armtimes.com
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մեջ դեռևս փոփոխություն չկա: Այս մասին [url=http://www.armtimes.com/hy/article/117154]armtimes.com[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեցին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից:
«Վիրավորում ստացած զինծառայողներն այսօր կտեղափոխվեն Երևան: Գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս զինծառայողի մոտ, որի առողջական վիճակը ևս ծանր է, դրական տեղաշարժ չկա: Ոտքի շրջանից վիրավորում ստացած 3-րդ զինծառայողի վիճակում էլ փոփոխություն չկա»,- փոխանցեցին հոսպիտալից:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/07/07/1071974/]Հիշեցնենք[/url], որ հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
Նմանատիպ նյութեր
811 դիտում
20:01 11-05-2023
ՄԻ պաշտպանը վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերով անընդհատ կապի մեջ է
766 դիտում
10:21 11-05-2023
Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին լրացուցիչ կհաղորդվի․ ՊՆ
Այս բաժնից
889 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
910 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել