Չինաստանը կմիանա ԱՄՆ-ի կազմակերպած RIMPAC-2018 ծովային զորավարժություններին
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանի ռազմածովային ուժերը կմիանան 2018 թ. «Խաղաղօվկիանոսյան սահման» (RIMPAC) միջազգային ռազմածովային զորավարժություններին: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Այս մասին հայտնում է newsru.com-ը:
ԱՄՆ-ի կազմակերպած RIMPAC ռազմածովային զորավարժություններն անցկացվում են 2 տարին մեկ պարբերականությամբ Հոնոլուլուի մերձակայքում (Հավայներ): Առաջին զորավարժությունները 1971 թ. են անցկացվել:
Չինաստանն այդ զորավարժություններին առաջին անգամ 2014 թ. է մասնակցել: