1279 դիտում
16:17 23-12-2022
ԱՄՆ-ը հայտարարել է, որ դաշնակիցների հետ ուշադիր հետևում Է Չինաստանի և Ռուսաստանի ծովային զորավարժություններին
ԱՄՆ զինված ուժերը տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ միասին ուշադիր հետևում են Արևելաչինական ծովում Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային զորավարժություններին, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։ Տեղեկացնում է tass.ru-ն։
«Մեր դաշնակիցների և գործընկերների հետ մենք ուշադիր հետևում ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմական գործունեությանը Հարավչինական և Ֆիլիպինյան ծովերում, ինչպես նաև Արևելաչինական ծովում շարունակվող ռուս-չինական զորավարժություններին»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ։
Զինվորականները նշել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է գործողությունները տարածաշրջանում «խաղաղություն և կայունություն պահպանելու» համար և ձգտում է ապահովել միջազգային իրավունքի իրացումը, այդ թվում՝ «նավարկության և թռիչքների ազատությունը, ինչպես նաև անխոչընդոտ առևտրի պահպանումը»:
«Ծովային փոխգործակցություն» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները տեղի են ունենում դեկտեմբերի 21-ից 27-ը: Ռուսաստանի ռազմածովային ուժերը զորավարժություններում ներկայացնում են Խաղաղօվկիանոսյան նավատորմի դրոշակակիր «Վարյագ» հրթիռակիր հածանավը, «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, «Ռուսաստանի Դաշնության հերոս Ալդար Ցիդենժապով» և «Սովերշեննի» 20380 նախագծի կորվետները: Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի ռազմածովային ուժերից ներգրավված են երկու էսկադրային ականակիր, երկու պահականավ, համալիր մատակարարման նավ, ինչպես նաև դիզելային սուզանավ։
Բացի նավերից, զորավարժություններում ներգրավված են Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային ավիացիայի և Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Նմանատիպ նյութեր
5589 դիտում
10:19 09-07-2017
Չինաստանը կմիանա ԱՄՆ-ի կազմակերպած RIMPAC-2018 ծովային զորավարժություններին
2671 դիտում
16:48 29-03-2022
ԱՄՆ-ը հայտարարել Է, որ դաշնակիցների հետ մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Այս բաժնից
1162 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2952 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1108 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում