211652_close_icon

Վրաստանը մասնակցել է «Sea Breeze-2014» միջազգային ծովային զորավարժություններին

views-count1269 դիտում article-date 16:46 17-09-2014
Վրաստանի զինված ուժերի մի խումբ սպաներ մասնակցել են «Sea Breeze 2014» միջազգային զորավարժություններին, որոնք անցկացվել են Ուկրաինայում: Այս մասին հաղորդում է news Georgia գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ՊՆ-ին: Զորավարժություններին մասնակցել է Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ծովային պաշտպանության վարչության սպաները: «նրանք գտնվել են «Գետման Սագայդաչնի» ֆրեգատի վրա և իրականացրել իրենց առաջադրված խնդիրների մի ողջ համակարգ»,-ասված է Վրաստանի ՊՆ հայտարարության մեջ: Զորավարժություններից հետո վրացի սպաներին խնդիրները լավ կատարելու համար տրվել են համապատասխան վկայագրեր: Զորավարժություններին մասնակցել են ԱՄՆ-ը, Կանադան, Թուրքիան, Իսպանիան, Շվեդիան, Ռումինիան, Ֆրանսիան, Ուկրաինան և Վրաստանը:

Նմանատիպ նյութեր