5339 դիտում
23:38 07-07-2017
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատել հուլիսի 9-ից
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայի հարավարևմտյան շրջանում հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ:
[url=http://hosted.ap.org/dynamic/stories/E/EU_UNITED_STATES_RUSSIA_SYRIA?SITE=AP&SECTION=HOME&TEMPLATE=DEFAULT&CTIME=2017-07-07-13-35-21]Associated Press[/url]-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նշում է, որ այդ համաձայնագիրը նոր մակարդակի կհասցնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու փորձին:
Միևնույն ժամանակ աղբյուրները չեն բացահայտել համաձայնագրի մանրամասներն ու դրա իրագործման եղանակը: Նրանց խոսքով` հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հուլիսի 9-ին` Դամասկոսի ժամանակով 12:00-ին:
Նշվում է, որ Հորդանանն ու Իսրայելը ևս մասնակցություն կունենան այդ համաձայնագրի իրագործմանը: Նշվում է, որ այդ երկրները կիսում են Սիրիայի հարավային սահմանը, որտեղ վերջերս ավելացել է ռազմական գործողությունների քանակը:
Ինչպես հաղորդվում է, Պուտինի և Թրամփի հանդիպումը Համբուրգում տևել է 2 ժամ 20 րոպե` ավելի երկար, քան նախատեսվում էր:
Նմանատիպ նյութեր
854 դիտում
13:35 03-09-2014
Պուտինն ու Պորոշենկոն չեն պայմանավորվել հրադադարի մասին
1419 դիտում
18:44 12-08-2015
Սիրիայում կարճաժամկետ հրադադարի ռեժիմ է հայտարարվել
3826 դիտում
13:17 11-11-2017
Պուտինը և Թրամփը պայմանավորվել են շարունակել ԻՊ-ի դեմ պայքարը Սիրիայում մինչև հաղթանակ տանելը
Այս բաժնից
514 դիտում
21:52 29-04-2024
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
496 դիտում
20:10 29-04-2024
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
442 դիտում
19:13 29-04-2024
Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խում անձինք են ձերբակալվել