Պուտինն ու Պորոշենկոն չեն պայմանավորվել հրադադարի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահներ Պուտինն ու Պորոշենկոն չեն պայմանավորվել հրադադարի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հանդիսանում հակամարտության կողմ.
«Պուտինն ու Պորոշենկոն իսկապես քննարկել են այն քայլերը, որոնք հնարավոր կդարձնեն հրադադարի հաստատումը: Իսկ հրադադարի մասին պայմանավորվել Ռուսաստանը ֆիզիկապես չի կարող, քնաի որ չի հանդիսանում հակամարտության կողմ»: