Սիրիայում կարճաժամկետ հրադադարի ռեժիմ է հայտարարվել
Սիրիայի իսլամիստները եւ կառավարական զորքերը երեք քաղաքներում կարճաժամկետ՝ 48 ժամյա հրադադարի ռեժիմ են հայտարարել, որպեսզի բժիշկները կարողանան օգնության հասնել վիրավորներին եւ բնակիչներին՝ հատկապես Լիբիայի հետ սահմանին:
Սիրիական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ բանակցային մի կողմը ներկայացրել են «Ֆրոնտ ալ-Նուսրա» խմբավորման համախոհները, իսկ Իրանի որոշ դիվանագետներ ներկայացրել են Բաշար Ասադին:
Մասնակցել է նաեւ Լիբիայում գործող «Հզբոլլահ» խմբավորումը, որը եւս Ասադի կողմնակիցն է: