3841 դիտում
13:17 11-11-2017
Պուտինը և Թրամփը պայմանավորվել են շարունակել ԻՊ-ի դեմ պայքարը Սիրիայում մինչև հաղթանակ տանելը
ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը շարունակելու մասին։ Այդ մասին նշված է երկու երկրների առաջնորդների տարածած համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Ria Novosti-ն։
Այսօր Վւետնամում մեկնարկած Ասիականխաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում նրանք հաստատել են Սիրիայում ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելու մասին իրենց վճռականությունը։
Բացի այդ, ընդգծվել է Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնականության, անկախության ու ինքնիշխանության հավատարմության մասին ՄԱԿ ԱԽ-ի 2254 բանաձևը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փաստաթուղթը հատուկ պատրաստվել է Դանանգում հանդիպման համար։ Նրա վերջնական տարբերակը համաձայնեցվել է ԱՄն պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից։
Նմանատիպ նյութեր
5348 դիտում
23:38 07-07-2017
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատել հուլիսի 9-ից
4089 դիտում
13:32 21-01-2019
Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայում անվտանգության գոտու հարցով բանակցությունները
Այս բաժնից
727 դիտում
22:45 02-05-2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից
640 դիտում
22:21 02-05-2024
Բաքուն տրամադրված է Երևանի հետ կարգավորման իրական արդյունքների հասնել․ Բայրամով
577 դիտում
22:08 02-05-2024
Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը