Մոսուլում իրաքցի լրագրող և օպերատոր է զոհվել
Մոսուլի հարավում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրաքցի լրագրող և օպերատոր են սպանել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` լրագրողն ու օպերատորը սպանվել են իրենց աշխատանքը կատարելու ժամանակ:
Սպանության մանրամասները հայտնի չէ: