Իրաքցի զինվորականները հետ են գրավել Մոսուլում ԻՊ-ի հենակետերը
Իրաքի կառավարական ուժերը գրավել են արևմտյան Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող վերջին թաղամասերից ևս մի քանիսը: Այդ մասին հայտնում է Press TV-ն:
Աղբյուրը նշում է, որ «Նինվե» ազատագրական գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Յարալայի հայտարարմամբ` իրաքյան դաշնային ոստիկանությունն ամբողջական վերահսկողություն է հաստատել Բաբ ալ-Հադիդ թաղամասում և շուկայում:
Իսլամիստ գրոհայինները շուրջ 900 բնակչի են հավաքել Հավիջա շրջանում վերջին մի քանի օրում և տեղափոխել նրան անհայտ ուղղությամբ: