Իրանում ավտովթարից իրաքցի 11 ուխտավորներ են զոհվել
Իրանի Համադան նահանգում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Մալայրիա քաղաքից Բորուջարդ ուղևորվող ավտոբուսը, որում եղել են իրաքցի ուխտավորներ, շրջվել է: Վթարից մահացել է 11 ուղևոր, ևս 25-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ իրանական իրավապահների՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը սայթաքուն ճանապարհի պատճառով: Ուխտավորները Իրաք էին վերադառնում Մաշադ և Գումմ քաղաքներ կատարած ճանապարհորդությունից: