211652_close_icon
views-count9983 դիտում article-date 21:01 06-07-2017

Եվրախորհրդարանի համանախագահները Արցախի վերաբերյալ հայտարարություն են տարածել

Եվրախորհրդարանի համանախագահներ Դեյվիդ ՄքՔալիստերը, Սաջադ Քարիմը և Ռեբեկա Հարմսը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Եվրախորհրդարանը մեծապես մտահոգված է այս շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողության կապակցությամբ: Ինչպես ավելի վաղ նշել էինք, մենք հավատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Փոխարենը, հակամարտությունը պետք է ունենա միանգամայն շուտափույթ քաղաքական լուծում, որը համապատասխանեցված կլինի միջազգային իրավունքին: Սա միակ ճանապարհն է դադարեցնել բնակիչների, ինչպես նաև զինվորների կորուստները երկու կողմերում էլ»,- ասված է հայտարարության մեջ: Համանախագահները նաև նշել են, որ լիովին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու առաջարկները, և ընդգծել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է գտնեն քաղաքական կամք բանակցություններում առաջխաղացում գրանցելու համար, որպեսզի միջնորդները հաջողություն ունենան այս հարցում:

Նմանատիպ նյութեր