5980 դիտում
18:00 14-06-2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստան կատարած այցի արդյունքներով:
Ինչպես հայտնում են ԵԱՀԿ գրասենյակից, հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 12-14-ը Երևան կատարած այցի շրջանակում համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպումներ են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Համանախագահներն ու Հայաստանի պաշտոնյաները դիտարկել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել են գործընթացն առաջ մղելուն ուղղված հետագա քայլերը, այդ թվում և մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան սահմանին և շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական միջավայրը պահպանելու կարևորությունը:
Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում և՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:
Հայաստանի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո»,- ասվում է ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
3756 դիտում
13:10 25-09-2015
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել սահմանային վերջին իրադարձության վերաբերյալ
3288 դիտում
20:14 30-01-2020
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել
2352 դիտում
12:17 30-04-2014
Վարշավայում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Այս բաժնից
820 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
922 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
664 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին