6721 դիտում
20:21 05-07-2017
«Ինտերպոլ»-ը փակել է իր տվյալների բազան Թուրքիայի համար
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը՝ «Ինտերպոլ»-ը փակել է իր տվյալների բազան Թուրքիայի համար այն բանից հետո, ինչ պաշտոնական Անկարան փորձել է այնտեղ մուտքագրել միանգամից 60 հազար մարդու անուն, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու ու երկրում ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ: Այд մասին հայտնում է թուրքական Karar պարբերականը:
Չնայած թուրքական կողմն արդեն շուրջ մեկ տարի է տարբեր նախաձեռնությունների է դիմում, որպեսզի «Ինտերպոլ»-ը փոխի իր որոշումը, այդուհանդերձ, այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Թուրքական կողմի ներկայացրած 60 հազար անձինք կարողանում ենք ազատորեն տեղաշարժվել Միացյալ Նահանգներում ու եվրոպական երկրներում: Առանց «Ինտերպոլ»-ի միջամտության՝ այդ անձինք կարող են ազատորեն օգտագործել իրենց անձնագրերը:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
13261 դիտում
22:05 04-02-2017
Ինչո՞ւ Մարկ Ցուկերբերգը կոտրեց Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան
1783 դիտում
09:34 03-09-2014
Վրաստանը Սաակաշվիլիին միջազգային հետախուզում հայտարարելու հայցն ուղարկել է Ինտերպոլ
Այս բաժնից
1165 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2955 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1111 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում