211652_close_icon
views-count6670 դիտում article-date 18:51 05-07-2017

Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանից գազ գնել

Սանկտ Պետերբուրգում հուլիսի 2-ին հանդիպել են «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերը և Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը և քննարկել գործակցությանը վերաբերող հարցեր:Այս մասին գրում է Meydan TV-ն: Նշվում է, որ խոսքը, մասնավորապես վերաբերում է Ադրբեջան ռուսական գազի մատակարամանը և ստացվում է, որ գազային հանքերով հարուստ Ադրբեջանը պատրաստվում է գազ գնել Ռուսաստանից: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն առայժմ չի մեկնաբանել այս այցը և քննարկումը, նշել է նավթային հետազոտությունների Caspian Barrel կենտրոնի նախագահ Իլհամ Շաբանը: Այցի մասին տեղեկություն չկա նունիսկ նավթային ընկերության կայքում: Ըստ ռուսական կողմից տարածվող տեղեկության, հանդպման նախաձեռնությունը հենց ադրբեջանական կողմինն է եղել: Ռուսական ընկերության տարածած հայտարարության մեջ է նշված, որ խոսքը գնացել է «Ադրբեջանի կարիքների համար գազամատակարարումների մասին»

Նմանատիպ նյութեր