«Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը վերադառնում է Դորտմունդի «Բորուսիա»
Մյունխենյան ակումբը հաստատել է 30-ամյա խաղացողի տրանսֆերը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, սակայն գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Բորուսիան» կվճարի 38 մլն եվրո՝ ներառյալ պարգևավճարները:
Հումելսը հենց «Բորուսիայից» էր 35 մլն եվրոյի դիմաց երեք տարի առաջ տեղափոխվել «Բավարիա»:
Ավելի վաղ Հումելսը դորտմունդյան ակումբի հետ համաձայնեցրել էր եռամյա պայմանագիր, նրա աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո: Նրան մնացել է բուժզննում անցնել:
Հումելսը 2008-2016 թվականներին արդեն հանդես էր եկել «Բորուսիայում», որի կազմում երկու անգամ դարձել էր Գերմանիայի չեմպիոն, երկու անգամ՝ Սուպերգավաթը, ինչպես նաև՝ երկրի Գավաթը: