ԱՄՆ-ում գրանցվել է հոկեյի ամենաերկարատև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում գրանցվել է հոկեյի ամենաերկարատև հանդիպումը: Ազգային Հոկեյի Լիգայի «Բուֆալո Սեյբրզ» թիմի մարզադաշտում «կապույտների» սիրողական թիմը հաղթել է «սպիտակներին» 1725-1697 հաշվով: Խաղի լավագույն ռմբարկուն իր հաշվին 267 գոլ է գրանցել:
Ընդհանուր առմամբ խաղը տևել է 10 օր, 10 ժամ, 3 րոպե և 21 վայրկյան: 7 խաղացողներից բաղկացած թիմերը՝ ներառյալ դարպասապահն ու պահեստայինները, իրար փոխարինել են յուրաքանչյուր 4 ժամը մեկ:
Խաղից գոյացած ամբողջ հասույթը՝ 1,2 միլիոն դոլարը, փոխանցվել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդների օգնությանը:
Հոկեյի խաղի երկարատևության նախորդ ռեկորդը նույն ձևաչափով գրանցվել էր 2015 թվականի փետրվարին՝ կանադական Էդմոնթոնում և կազմել է 10 օր, 10 ժամ, 3 րոպե և 20 վայրկյան:



