Լևանդովսկու պատվին Լեհաստանում փողոց կկոչեն
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու անունը կհավերժացվի լեհական Կուզնյա-Ռացիբորսկայա քաղաքում:
Քաղաքի իշխանությունները որոշել են 28-ամյա ֆուտբոլիստի պատվին անվանակոչել գլխավոր բնակելի շրջաններից մեկի փողոցը:
«Կ. Սվերչովսկիի» փողոցը, որը կոչել էին կոմունիստական ռեժիմի տարիների գեներալ Կարոլ Սվերչեվսկիի պատվին, այսուհետ կկրի Ռոբերտ Լևանդովսկիի անունը:
Հիշեցնենք, որ Լևանդովսկին վեց տար շարունակ ճանաչվումէ Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ:


