211652_close_icon

Ամռան տապին պատգամավորներին ԱԺ «բերման» են ենթարկում. օլիգարխների օբյեկտները փրկելու խնդիր կա. «Իրատես»

views-count6696 դիտում article-date 10:26 04-07-2017
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը միանշանակ չի ընդունվում նաև իշխանությունում, սակայն, ինչպես միշտ, իշխող կուսակցությունն այն կվավերացնի: Բանն այն է, որ շատերը կարծում են, թե սա միայն գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու խնդիր չի լուծում, այլ շատ ավելի խորքային է հարցը: Ասում են՝ Արարատյան դաշտավայրում որոշ օլիգարխների ձկնաբուծարանները ջրով ապահովելու, ինչպես նաև Սևանի ափին որոշ մեծահարուստների օբյեկտները ջրի տակ անցնելուց փրկելու խնդիր կա: Ասում են նաև, թե օրենքում անմեղ լրացման տակ շատ ավելի «ծանրակշիռ» պատճառներ կան, որոնք էլ ամառվա տապին խորհրդարան «բերման» են ենթարկելու պատգամավորներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր